Որովայնի ճարպի հեռացման արդյունավետ միջոց է հայտնաբերվել

Որովայնի ճարպի հեռացման արդյունավետ միջոց է հայտնաբերվել

Ամերիկացի գիտնականները կարծում են, որ մարզումները կարող են ամենից արդյունավետը լինել՝ որովայնի շրջանում ճարպային կուտակումներից ազատվելու համար։ Այս մասին հայտնում է MedicalXpress-ը։ Մասնագետները մոտ 70 տարեկան 72 կամավոր են ներգրավել ու սկսել գիտափորձ՝ 10 շաբաթ տեւողությամբ։ Նախ նրանք կամավորներին բաժանել են երկու խմբի։ Առաջին խումբը տասը շաբաթվա ընթացքում զբաղվել է ինտենսիվ մարզումներով, կատարելով ոչ բարդ վարժություններ 18 րոպեի ընթացքում, օրական երեք անգամ պարբերականությամբ։ Նրանց ծանրաբեռնվածությունը աստիճանաբար ավելացվել է։ Երկրորդ խումբը շարունակել է վարել իր սովորական կենսակերպը։ Արդյունքում առաջին խմբի մասնակիցները իրենց որովայնի ճարպի մեկ երրորդը կորցրել են, եւ ավելացրել մկանային զանգվածը, շնորհիվ ֆիզիկական ակտիվության։