Ձերբակալվել է Ադրբեջանի փոխվարչապետի ազգականուհին

Ձերբակալվել է Ադրբեջանի փոխվարչապետի ազգականուհին

Ադրբեջանում այսօր ձերբակալվել է եւս մեկ պաշտոնյա։ Այս դեպքում ուշադրության կենտրոնում է հեյտնվել Աղստաֆի շրջանային ղեկավարի տեղակալ Լալա Էյուբովան։ Նա Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովի եղբոր թոռնուհին է եւ համակարգում էր Աղստաֆի շրջանի հումանիտար հարցերի ոլորտը։ Այս մասին հայտնում է Yeni Sabah-ը։ Վերջինիս ձերբակալությունը տեղի է ունեցել ավելի վաղ ձերբակալված Նիզամեդին Գուլիեւի ձերբակալությունից հետո։ Լալա Էյուբովան տեղափոխվել է Բաքու։ Ներկայումս փոխվարչապետի ազգականուհու հանդեպ իրականացվում են քննչական գործողություններ։ Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը որեւէ կերպ չի մեկնաբանում այս ձերբակալությունը։