Ֆլեշմոբ` ես Փաշինյանին որևէ տարածք Ադրբեջանին հանձնելու մանդատ չեմ տվել

Ֆլեշմոբ` ես Փաշինյանին որևէ տարածք Ադրբեջանին հանձնելու մանդատ չեմ տվել

«Ռազմինֆո» կայքի համակարգող, փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Ես՝ Կարեն Գարեգինի Վրթանեսյանս, Նիկոլ Փաշինյանին և իր կուսակցությանը Հայաստանի Հանրապետության կամ Արցախի որևէ տարածք Ադրբեջանին հանձնելու մանդատ չեմ տվել։ 

Ընդհանրապես որևէ գործչի կամ քաղաքական ուժի նման մանդատ չեմ տվել։
Աշխարհի որևէ կետում Նիկոլ Փաշինյանը չունի իմ անունից խոսելու իրավունք։

Բարեկամնե՛ր, եթե դուք էլ Նիկոլ Փաշինյանին և իր կուսակցությանը չեք տվել մանդատ ՀՀ և Արցախի տարածքները հանձնելու, կարող եք այս տեքստը հրապարակել ձեր էջերում ՁԵՐ ԱՆՈՒՆԻՑ և փոխանցել էստաֆետան 5 ընկերոջ՝ նշելով (tag անելով) նրանց գրառման մեջ»։
 

ՀԳ. Նշենք, որ ֆեյսբուքում այսպիսի ֆլեշմոբ են սկսել և տարբեր օգտատերեր իրենց էջերում տեղադրում են այս հայտարարությունը՝ փորձելով այդկերպ կանխել Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի կողմից  որևէ փաստաթղթի ստորագրում: