Հռոմի պապը Վատիկան է հրավիրել ավելի քան 100 հայտնի կատակերգուների

Հռոմի պապը Վատիկան է հրավիրել ավելի քան 100 հայտնի կատակերգուների

Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը, ով պարբերաբար աղոթում է «Տե՛ր, տուր ինձ հումորի զգացում», կհրավիրի կատակերգուների ամբողջ աշխարհից Իտալիայում մշակութային միջոցառմանը «տոնելու մարդկային բազմազանության գեղեցկությունը», ասվում է Վատիկանի մամուլի գրասենյակում:

Վուպի Գոլդբերգը, Ջիմի Ֆելոնը, Քոնան Օ'Բրայենը և Քրիս Ռոքը հունիսի 14-ին Վատիկանում կլինեն ավելի քան 100 զվարճացնողների թվում: Հռոմի պապն «ընդունում է կատակերգության արվեստի նշանակալի ազդեցությունը ժամանակակից մշակույթի աշխարհի վրա», ասվում է Վատիկանի հայտարարության մեջ։

Ներկա կլինեն նաև բրիտանացի կատակերգու Սթիվեն Մերչանթը և իտալացի կատակերգու Լինո Բանֆին:

Հանդիպումը տեղի կունենա ուրբաթ առավոտյան, մինչ Հռոմի պապը կմեկնի Պուլիա՝ մասնակցելու Յոթնյակի (G7) առաջնորդների գագաթնաժողովին։

«Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հանդիպման նպատակն աշխարհի տարբեր երկրների կատակերգուների հետ տոնելն է մարդկային բազմազանության գեղեցկությունը և փոխանցել խաղաղության, սիրո և համերաշխության ուղերձ», - ասվում է Վատիկանի հայտարարության մեջ:

Անցյալ ամիս Գոլդբերգը հարցազրույցներից մեկում ասաց, որ ինքը Հռոմի պապին առաջարկել է էպիզոդիկ դեր խաղալ «Գործի՛ր, քույր 3»-ում, որտեղ նա կմարմնավորի մենաստանում թաքնված երգչուհուն:

«Նա ասաց, որ ցանկանում է տեսնել, թե ինչպիսին է կյանքը նրա համար»,- կատակել է Գոլդբերգը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հռոմի Պապն ընդունե՞լ է իր առաջարկը։