Երգել է միլիոնատիրոջ տարեդարձին՝ չնայած «ծանր հիվանդ» լինելու մասին խոսակցություններին 

Երգել է միլիոնատիրոջ տարեդարձին՝ չնայած «ծանր հիվանդ» լինելու մասին խոսակցություններին 

Լատվիայի ժողովրդական արտիստ Լայմա Վայկուլեն երգել է Առնո անունով մի միլիոնատիրոջ ծննդյան տարեդարձին՝ Մոնակոյում, չնայած այն բանին, որ շրջանառվում էին խոսակցություններ, որ երգչուհին ծանր հիվանդ է։ Միջոցառմանը ներկա է եղել նաեւ հաղորդավարուհի Վիկտորյա Բոնյան։ Նա էլ տեղեկացրել է, որ վաթսունութամյա Վայկուլեն իրեն լավ է զգում։

Նշենք, որ համաձայն հաղորդագրությունների, Վայկուլեն ԱՄՆ-ում կրծքագեղձի քաղցկեղի դեմ քիմիաթերապիայի կուրս էր անցնում։