Յունիբանկի սպառողական վարկերի հայտերի քանակն աճել է 18%

Յունիբանկի սպառողական վարկերի հայտերի քանակն աճել է 18%

2018թ.-ին Յունիբանկի «վարկային կոնվեյերը» մշակել է սպառողական վարկավորման ավելի քան 470 000 հայտ: Նշված ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 18%-ով: Յունիբանկում գործում է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության «վարկային կոնվեյերը»: CRM համակարգը հնարավորություն է տալիս բացառել մարդկային գործոնը և պատասխանը հաճախորդին տրամադրել 1 րոպեում:

- Հաճախորդի համար կարևոր է, որպեսզի սպառողական հայտի ուսումնասիրման ժամկետը շատ կարճ լինի, իսկ վարկի պայմանները` մատչելի: Յունիբանկն ունի անհրաժեշտ տեխնոլոգիան և ենթակառուցվածքը սպառողական վարկավորման հետագա արդյունավետ զարգացման համար: 2018թ.-ի արդյունքներով Յունիբանկի մասնաբաժինը POS վարկավորման շուկայում կազմում է 40%, - նշեց Յունիբանկի մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը: Յունիբանկը սպառողական վարկավորման շուկայի առաջատարներից է: 2018թ.-ին բանկի կողմից տրամադրված անգրավ սպառողական վարկերի ծավալը կազմել է 45 մլրդ ՀՀ դրամ: