«Եռաբլուրում» շիրմաքարեր պղծելու կասկածանքով բերման ենթարկված կինը ստորագրությամբ ազատ է արձակվել, նրան անվտանգություն չի տրամադրվում

«Եռաբլուրում» շիրմաքարեր պղծելու կասկածանքով բերման ենթարկված կինը ստորագրությամբ ազատ է արձակվել, նրան անվտանգություն չի տրամադրվում


«Շիրմաքարեր պղծելու կասկածանքով բերման ենթարկված Գրետա Մնացականյանը համապատասխան բացատրություն տալուց հետո ստորագրությամբ ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Նշենք, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում գերեզմանոցների շիրմաքարերին մոմ հալեցնելու դեպքերի վերաբերյալ ինչպես Երևանի քաղաքապետարանից, այնպես էլ տարբեր համայնքներից ստացված հաղորդումների հիման վրա։ Իրավապահները քննության ընթացքում կպարզեն՝ արդյոք կինը գործել է միայնակ, թե՞ ոչ։ Ռազմական ոսիկանությունում ևս վարույթ է հարուցված։ 

Հիշեցնենք, որ երեկ այս կնոջը Լինչի դատաստանի ենթարկելու կոչեր էին հնչում համացանցում, արդյոք նրան անվտանգություն տրամադրվելու է։ Ոստիկանությունից այս առնչությամբ հայտնեցին․« Իրեն անվտանգություն չի տրամադրվում»։