«Սանիթեքի» հիմնադիրն ասաց՝ ինչու է ասուլիս տալիս Skype-ով (տեսանյութ)

«Սանիթեքի» հիմնադիրն ասաց՝ ինչու է ասուլիս տալիս Skype-ով (տեսանյութ)

Այս պահին Skype տեսակապով տեղի է ունենում «Սանիթեք» ընկերության համահիմնադիր Նիկոլաս Էլ Թավիլի ասուլիսը, որը պետք է տեի ունենար հուլիսի 31-ին Թբիլիսիում, բայց որոշվեց այն հետաձգել և անցկացնել այսօր, Երևանում։ Բայց Նիկոլաս էլ Թավիլը ներկա չէ, նա լրագրողների հետ շփվում է տեսակապի միջոցով, ըստ ամենայնի՝ Թբիլիսիից։
 
«Միակ պատճառը, որով պայմանավորված էր մամուլի ասուլիսը Վրաստանում անցկացնելու և հիմա ես ձեզ միանում եմ այս տարբերակով, այն էր, որ «Սանիթեքը» տևական ժամանակ է՝ ենթարկվում է ճնշումների։ Այդ ճնշումներից մեկն այն քրգործն է, որ հարուցվել է «Սանիթեքի» դեմ 2019 թվականի փետրվարին»,-ասաց Նիկոլաս էլ Թավիլը։ Նրա խոսքով՝  քրեական գործն անօրօինական է և անհիմն, որը քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ քաղաքապետարանի կողմից հետապնդում է մեկ նպատակ՝ սպառել «Սանիթեքի» ռեսուրսները, էքսպոպրիացիայի ենթարկելով ընկերությանն ու դուրս մղելով նրան շուկայից։ 

Նա խոստացավ իր խոսքն ավարտելուց հետո պատասխանել լրագրողների բոլոր հարցերին։ Նիկոլասից զատ՝ մամուլի ասուլիսի սրահում է գտնվում նաև «Սանիթեք» ընկերության իրավաբանը, որը ներկայացրեց «Սանիթեքի»՝ Հայաստանում ներդրում իրականացնելու պատմությունն ու դրանից հետո այս տարիներին առաջացած խնդիրները։