Լավ, ե՞րբ է պրծնելու այս թատրոնը․․․

Լավ, ե՞րբ է պրծնելու այս թատրոնը․․․

Ողբերգությունը թատերախաղի տեսակ է, որի մեջ տեղի են ունենում ողբերգական իրադարձություններ։ Այն տոգորված է պաթոսով, խիստ լրջությամբ, իրականությունը պատկերվում է առավել սուր կերպով, որպես ներքին հակասությունների կծիկ։

Հերոսը, անհատը, հանուն վեհ և բարձր գաղափարների ելնում է չար ուժերի դեմ, գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար հակադրվում է ճակատագրին։

Ողբերգության ներգործությանը հանդիսատեսի վրա առաջին անգամ անդրադարձել է Արիստոտելը իր «Պոետիկա» երկում։ Ըստ հույն փիլիսոփայի, ողբերգությունը հանդիսատեսին հասցնում է կատարսիսի։

Սա նաև վերաբերվում է մերօրյա ողբերգությանը․  ճաշակում ենք մի քանի գործողությամբ ողբերգություն։

Ողբերգության ժանրի մեծագույն վարպետ է համարվում Վիլյամ Շեքսպիրը։ Հզո՜ր, զորե՜ղ, անկրկնելի՜․․․

Բայց սպասեք, մերօրյա ողբերգությունը խփում անցնում է շեքսպիրյան ողբերգություններին, գերազանցում  լիր արքաների տառապանքներին։ Եթե Շեքսպիրի Լիր արքան մի թագավորի ողբերգություն է, մեզ խոստանում են երեք Լիր արքաների միաժամանակյա  ողբերգություն։

Մարտի 1-ի դատավարության մասին տեսեք թե ինչ է ասում  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը․

«Բացառիկ, աննախադեպ դատավարություն է լինելու, դուք կտեսնեք երրորդ հանրապետության ժամանակվա նվազագույնը 3 նախագահներին տարբեր դատավարական կարգավիճակով, կտեսնեք բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչների, նախկին ու ներկա պաշտոնատար անձանց»։

 

Երբեմն հոգնած հանդիսատեսի պես ուզում ես հարցնել՝ լավ, ե՞րբ է պրծնելու այս թատրոնը․․․ Երեք լիր արքաների ձերբակալությունից հետո կավարտվի՞ ողբերգությունը, թե՞ նոր ողբերգություն կսկսվի՝ այս անգամ նոր Լիրի փնտրտուքով․․․

Տոնսերն արդեն վաճառվա՞ծ են․․․