Գոնե մարդիկ նախօրոք իմանան, որ անիմաստ ծախսեր չանեն

Գոնե մարդիկ նախօրոք իմանան, որ անիմաստ ծախսեր չանեն

Արցախը Հայաստանի հետ կապող երակը կտրեցին, հիմա անցել են Սփյուռք Հայաստան երակին… , - ֆեյսբուքի իր էջում գրել է ամերկաբնակ հայ հաղորդավար Արա Ղազարյանը.

«Հ.Գ. - Տխրահռչակ, վաղամեռիկ հոդվածով իմ դեմ հարուցված քրեական գործի և իմ դեմ հայտարարված հետախուզման մասին իմացա ամիսներ առաջ: Իմացա Լոսում, շատ պատահական:

Մինչև փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ փորձում էինք գործին իրավական ընթացք տալ, հայհոյանքն ապաքրեականացվեց ու հոդվածը հանեցին:

Եթե դժվար չի հուշեք, կա՞ մեխանիզմ որով ՀՀ քաղաքացի չհանդիսացող սփյուռքահայը նախօրոք կարող է ճշտել ՀՀ ղեկավարության համար ցանկալի կամ ոչ ցանկալի լինելու իր կարգավիճակը:

Կա՞ նման ցանկ կամ բաց ինֆո…

Գոնե մարդիկ նախօրոք իմանան, որ Հայաստան իրենց մուտքն արգելված է ու անիմաստ ծախսեր չանեն…

Տոմսերի գները տեսե՞լ եք…

Թե բա «արի տուն»…»,-գրել է նա: