Մեր կոնտինգենտը էնտեղ գնացել է մարդասիրական առաքելության, ոչ թե հանգստի․ Տոնոյանը՝ Սիրիա ուղարկված զորքի մասին

Մեր կոնտինգենտը էնտեղ գնացել է մարդասիրական առաքելության, ոչ թե հանգստի․ Տոնոյանը՝ Սիրիա ուղարկված զորքի մասին

Ռուսաստանի հետ համագործակցության շրջանում Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու հարցը շատ քննարկվեց և քննադատվեց, որ դա կարող է լարվածություն առաջացնել Հայաստան-ՆԱՏՕ և Հայաստան-Արևմուտք հարաբերություններում։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարցրինք, թե ի՞նչ կարող է ասել այս կապակցությամբ։

«Չեմ կարծում և չեմ հավատում, որովհետև դա մարդասիրական առաքելություն է»,-ասաց նա։

-Պարզապես նախկինում չէր եղել նման բան։

-Բայց նախկինում էդպիսի իրավիճակ էլ չի եղել Սիրիայում։

-Նաև դժգոհություն կա, որ ի տարբերություն Սիրիայի՝ Աֆղանտստանում և Կոսովոյում մեր զինվորները շատ ավելի լավ պայմաններում են ծառայում, իսկ Սիրիայում պայմանները շատ վատ են։

-Ես չեմ կարծում, որ մեր կոնտինգենտը էնտեղ հանգստանալու է գնացել։ Մեր կոնտինգենտը էնտեղ գնացել է մարդասիրական առաքելություն իրականացնելու, այլ ոչ թե իրենց հանգիստն անցկացնելու։

-Այդուհանդերձ, ՆԱՏՕ-ի տրամադրած պայմանները շատ ավելի լավն են, քան Սիրիայում։

-Ես կարծում եմ՝ մեր կոնտինգենտի անդամները ավելի քիչ են բարձրացնում էդ հարցը, քան թե լրատվական միջոցները։

-Նաև նրանցից են այդ դժգոհութունները գալիս։

-Ես շատ ցավում եմ, որ էդպիսի դժգոհություններ կան, ուրեմն չեն գիտակցել, թե ուր են գնում և ինչ առաքելություն են իրականացնում։

-Աշխատավարձը նո՞ւյնն է Սիրիայում, ինչ Աֆղանստանում, օրինակ։

-Ոչ, իրենք հավելավճար են ստանում։