Երեւանի քաղաքապետարանի նվերը երեւանցիներին

Երեւանի քաղաքապետարանի նվերը երեւանցիներին

Ամանորի շեմին իշխանությունը հաճելի անակնկալ է մատուցել երեւանցիներին։ Արամի փողոցի՝ Նալբանդյանից Աբովյան փողոցներ ընկած հատվածը տարիներ շարունակ փակ էր։ Պատճառը Ավետիս Կարագուլյանի շենքերի շինարարությունն է, որը տարիներ առաջ սկսվել է ու ոչ մի կերպ չի ավարտվում՝ երեւանցիներին զրկելով այս հատվածում քայլելու հնարավորությունից։

Էլ չենք խոսում շինարակական աղբ ու կեղտի, մատակարարող բեռնատար մեքենաների կուտակումների մասին։ Այսօր անցնելով այդ հատվածով նկատեցինք, որ կիսակառույց շենքի դիմաց մայթը բավականին նահանջել է, շինարարությունից քաղաքացիներին սահմանազատող մետաղական պատնեշ են զոդում։ Հուսանք հաջորդ քայլը կլինի մայթը բարեկարգել, ասֆալտելը եւ անցորդների քայլելն այս տարածքով հաճելի կդառնա։