Բաքուն և Երևանը պատրաստ չեն խաղաղության պայմանագիր կնքելուն․ ՌԴ

Բաքուն և Երևանը պատրաստ չեն խաղաղության պայմանագիր կնքելուն․ ՌԴ

Հայաստանը և Ադրբեջանը պատրաստ չեն որևէ պայմանով խաղաղության պայմանագիր կնքել, դեռ կան որոշ բարդ հարցեր, որոնք պետք է լուծվեն։

Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Երևանից ու Բաքվից եկող ազդակները շուտափույթ խաղաղության հասնելու հանձնառության մասին չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնել ցանկացած պայմանի: Մենք դեռ պետք է լուծումներ գտնենք մի շարք բարդ թեմաների շուրջ»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով հարցին, թե ինչ խնդիրներ են խանգարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։

Նրա խոսքով, ամենակարեւորը Ադրբեջանի իրավական դաշտի շրջանակներում Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովման և համընդհանուր ճանաչված իրավունքների պահպանման խնդիրն է։ 
«Համապատասխան տրամաբանությունը կողմերը որոշել են 1991 թվականի Ալմաաթիի հռչակագրի արդյունավետության փոխադարձ հաստատումից հետո: Պահանջվում է նաև համաձայնագրի իրականացմանը միջազգային աջակցության մեխանիզմ, որը կասկածի տակ չի դնի Հայաստանի և Ադրբեջանի անկախությունն ու ինքնիշխանությունը»,- հավելել է Գոնչարը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ակտիվորեն օգնում է կողմերին խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում։

«Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև եռակողմ համաձայնագրերի տարրերից մեկն է»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրենը։