Խորվաթ ֆուտբոլիստը փորձելու է օգնել, որ Տիկնիզյանը հայտնվի Գերմանիայում

Խորվաթ ֆուտբոլիստը փորձելու է օգնել, որ Տիկնիզյանը հայտնվի Գերմանիայում

Հայաստանի ազգային հավաքականի ու ռուսական «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով, ինչպես հայտնի է,  սկսել է գերմանական «Վոլֆսբուրգը» հետաքրքրվել։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում օրերս գրել էր հանրահայտ մարզական լրագրող Իվան Կարպովը։ Լրագրողի պնդմամբ՝ գերմանական թիմի ներկայացուցիչները հետևել են Հայաստանի հավաքականի հաղթական վերջին երկու հանդիպումներին։ Ավելի վաղ, հիշեցնենք, տեղեկություններ կային, որ Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված են նաև Իսպանիայում ու Իտալիայում։ Վերոնշյալի վերաբերյալ կարծիք է հայտնել «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ, Իվիցա Օլիչը։

«Լսել եմ «Վոլֆսբուրգի» հետաքրքրվածության մասին: Նաիրն ունի լավ արագություն ու հիանալի ձախ ոտք, կարծում եմ՝ կհամապատասխանի այդ թիմին: «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզիչն իմ լավ ընկեր Նիկո Կովաչն է: Անպայման կհարցնեմ նրան՝ ինչ է մտածում այդ մասին ու կարծում եմ՝ դա Տիկնիզյանին կօգնի տեղափոխվել «Բունդեսլիգա»»,- ասել է խորվաթ ֆուտբոլիստը։