Նոր տարի նշելն այդքան էլ բարոյական չէ, քանի դեռ նման անարդարություն կա. Աշոտյանը՝ Աշոտ Երկաթի կալանավորման մասին

Նոր տարի նշելն այդքան էլ բարոյական չէ, քանի դեռ նման անարդարություն կա. Աշոտյանը՝ Աշոտ Երկաթի կալանավորման մասին

Մարդիկ շարունակում են այս իշխանությունների կողմից հետապնդվել իրենց հայրենասիրության, քաղաքական հայացքների, ազատամտության եւ ստեղծված իրավիճակի հետ չհամաձայնելու համար: Այդ մարդկանցից մեկն էլ Աշոտ Մինասյանն է ՝ Աշոտ Երկաթը։ Այս մասին քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը։ Հիշեցնենք, որ հերթական բողոքի ակցիան է մեկնարկել ի աջակցություն Աշոտ Մինասյանի։

«Ժամանակը Հայաստանում կանգ է առել 2020-ի նոյեմբերի 9-ին, քանի որ մեր վերջին անհետ կորած զինվորը չի վերադարձել, վերջին ռազմագերին չի վերադարձել, վերջին զոհվածի արյունը չի թաղվել Եռաբլուրում, եւ չի պատժվել այս ամենի մեղավորը: Սա անարդեար է եւ քանի դեռ նման անարդարություն կա, նշել Նոր տարին այնքան էլ բարոյական չէ այդ մարդկանց նկատմամբ»,- ասաց նա։