«Հրապարակի» աշխատակազմը եւ ընկերները ամփոփեցին անցնող տարին․ լուսանկարներ

«Հրապարակի» աշխատակազմը եւ ընկերները ամփոփեցին անցնող տարին․ լուսանկարներ

Երեկ «Հրապարակ» օրաթերթի այս տարվա վերջին համարը լույս ընծայեցինք եւ տարին ամփոփեցինք մի փոքրիկ հավաքույթով, որին հրավիրված էին մեր թերթի ընկերների միայն մի չնչին մասը։ Առիթը տարեվերջն էր ու Ամանորը, պատճառը՝ ընկերական շրջապատում եւ «Հրապարակի» ողջ խմբագրակազմով մի քանի ժամ միմյանց հետ շփվելը, զրուցելը, անցնող տարին ամփոփելը եւ հաջորդ տարվա համար բաժակ բարձրացնելը։ Մեր հյուրերը կարճ հարցազրույցներ տվեցին՝ մաղթանքներ հղելով հայ ժողովրդին եւ 2021-ի իրադարձություններ ամփոփելով։

Բոլորի շուրթերին մեկ միտք էր՝ անցնող տարվա անհաջողություններն ու կորուստները փոխհատուցվեն հաջորդ տարվա հաջողություններով։ Հույս ու հավատով մտնենք 2022, որպեսզի տարին արդարացնի մեր բոլորիս սպասելիքները եւ կարողանանք ազգովին ուղղել մեր մեջքը։