Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է ապահովել Ալեքսեյ Նավալնու բուժումը

Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է ապահովել Ալեքսեյ Նավալնու բուժումը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը պատրաստ է ընդունելու Ալեքսեյ Նավալնուն, նրան հարկ եղած բուժումն ապահովելու համար։ Ըստ գերմանական մամուլի հրապարակումների, նրան հնարավոր է տեղափոխեն «Շարիտե» հոսպիտալ հատուկ չվերթով։Այս մասին հայտնում է Spiegel պարբերականը։ Ավելի վաղ Նալավնու կողմնակիցները հայտարարել են, որ չի բացառվում, որ Նավալնուն տեղափոխեն բուժման՝ Եվրոպա։ Կրեմլը հայտարարել է, որ պատրաստ է օգնել այդ հարցում, ինչից հետո Նավալնու կողմնակիցները հայտարարել են, որ ընդունում են Կրեմլի օգնության առաջարկը եւ խնդրում են աջակցել, որպեսզի Նավալնին կարողանա բուժում ստանալ եվրոպական որեւէ առաջատար տոքսիկ կենտրոնում։ Bild պարբերականն էլ գրում է, որ Նավալնուն հնարավոր է տեղափոխեն Գերմանիա եւ այդ հարցով զբաղվում է Ջեյք Բիզլիջը, ով ժամանակին օգնել է, որ Գերմանիայում բուժում ստանա Պյոտր Վերզիլովը։ Spiegel-ի հրապարակման համաձայն էլ, Նավալնուն ամենայն հավանականությամբ կտեղափոխեն «Շարիտե» հիվանդանոց, որը գտնվում է Բեռլինում։