Կորոնավիրուսի պատճառով Ճապոնիայում ազգային խոշորագույն փառատոններից մեկը չեղարկվել է

Կորոնավիրուսի պատճառով Ճապոնիայում ազգային խոշորագույն փառատոններից մեկը չեղարկվել է

Ճապոնիայի Օսակա եւ Տոկիո քաղաքներում չեղարկել է ապրիլյան սակուրայի ծաղկման փառատոնը, որը համարվում է ճապոնական ազգային ամենախոշոր փառատոններից մեկը։ Պատճառը կորոնավիրուսի տարածումն է։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

Քաղաքացիները Տոկիոյի պուրակներում իհարկե կկարողանան տեսնել ծաղկած սակուրաները, սակայն ավանդական միջոցառումներ չեն լինի։ Նշենք, որ այս տոնակատարությունը նաեւ տուրիստական լուրջ հոսք էր ապահովում: Հիշեցնենք, որ Ճապոնիայում վարակակիրների թիվը գերազանցում է 230-ը։