Թուրքիան գլխացավանք է դարձել ամբողջ աշխարհի համար․ մաս 2-րդ

Թուրքիան գլխացավանք է դարձել ամբողջ աշխարհի համար․ մաս 2-րդ

Հարաբերականորեն կտրուկ հայտարարություն Թուրքիայի հասցեին արեց Եվրահանձնաժողովը, ասելով, որ բանակցությունները կապված Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հետ փակուղում են։ Կարելի է ասել՝ նոր բան չէր, պարզապես արձանագրվեց այն, ինչ գիտեին բոլորը՝ վաղուց։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով վաղուց ի վեր հակակրանք ունի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ, որոշեց սանձել Թուրքիայի ակտիվությունը ինչպես Միջերկրականում, այնպես էլ Կովկասում։ Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ Թուրքիան ջիհադականներ է տեղափոխում Լեռնային Ղարաբաղ։ Ավելի զգուշավոր, սակայն նույնաբովանդակ հայտարարություն հնչեց Մայք Պոմպեոյից։ Կարելի է արձանագրել, որ Միացյալ Նահանգների տեսակետը՝ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ, դանդաղ սակայն, ակնհայտ կերպով ընթանում է դեպի ֆրանսիական տեսակետը։ Թուրքիայի պլանները կապված այն բանի հետ, որ կարող է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ դառնալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով զբաղվող Մինսկի խմբի համանախագահ, որով իրավաբանորեն Թուրքիային քաղաքական ազդեցիկ ուժով կօժտեր, սկսեց ձախողվել։ Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի ակտիվությունից դժգոհ է նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Նա արդեն հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է վերաճել ռեգիոնալ պատերազմի եւ որոշ մարդկանց նախազգուշացրել էր զերծ մնալ Սիրիայից ահաբեկիչների՝ հակամարտության գոտի տեղափոխելուց՝ Իրանի սահմաններից մոտիկ։ Արդեն հոկտեմբերի տասնհինգին Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարեց, որ մտադիր չէ հանդուրժել Ղարաբաղյան հակամարտության գոտուց իր տարածքին հասցված հարվածները․ խոսքը հակամարտության գոտուց Իրանի տարածքում պատահականորեն ընկնող դրոնների եւ արկերի մասին է։ Թուրքիային կարելի է վստահորեն որակել որպես Մերձավոր Արեւելքում հակամարտություններում ներքաշված երկիր։ Սակայն հոկտեմբերի մեկին Էրդողանը ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, որ Երուսաղեմը նույնպես պատկանում է Թուրքիային։ Որպես հիմնավորում իր հայտարարությանը, նա ասաց, որ Օսմանյան կայսրության տիրապետության տակ է եղել այն եւ իրենք արցունքն աչքերին են հեռացել Երուսաղեմից Առաջին աշխարհամարտի ժամանակ։ Այն, որ Էրդողանը հակակրանք ունի Իսրայելի հանդեպ դա հայտնի բան է։ Հայտնի բան է նաեւ, որ նա ձգտում է դառնալ իսլամական աշխարհի լիդերը, սկայն նման հայտարարությունը նույնիսկ նրա համար էր չափազանց։ Ավելի ու ավելի բարդանում են նաեւ Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունները։ Չնայած նախկինում նրանք կարողանում էին հաջողությամբ քաղաքական եւ տնտեսական ոլորտներում համագործակցել, սակայն պատերազմը ռուսական սահմանների հարեւանությամբ, կարող է չեղարկել հնարավոր ցանկացած օգուտ այդ համագործակցությունից։ Նաեւ չկա երաշխիք, որ Էրդողանը կհանգստանա եւ չի շարունակի օգնել մուսուլման թյուրքալեզուներին նույնիսկ հենց Ռուսաստանի տարածքում։ Նրա արտաքին քաղաքական կուրսը, խաղալ հակասությունների վրա եւ շանտաժի ենթարկել, արդեն նրան դարձրել է գլխացավանք ողջ աշխարհի համար, միաժամանակ նաեւ տրամաբանական փակուղում դնելով հենց իրեն։ Էրդողանը հասցրել է անել այնպես որ ոչ մի հարեւանի եւ ոչ մի առաջատար երկրի հետ նա հիմա չունի լավ հարաբերություններ։