Քամիների արագությունն ավելի կմեծանա. «Իդա» փոթորիկը շարժվում է ԱՄՆ-ի ուղղությամբ

Քամիների արագությունն ավելի կմեծանա. «Իդա» փոթորիկը շարժվում է ԱՄՆ-ի ուղղությամբ

«Իդա» փոթորիկը հարվածել է Կուբային և այժմ շարժվում է դեպի ամերիկյան Լուիզիանա նահանգ: Հաղորդում է Reuters- ը: Ցիկլոնի արագությունը հասել է 120 կմ/ժ-ի։

Փոթորկի մասին նախազգուշացում է տրված Պինար դել Ռիո, Արտեմիսա և Խուվենտուդ կղզիների համար:

Կանխատեսվում է, որ քամիների արագությունը ավելի կմեծանա, և որպես արդեն 4-րդ մակարդակի փոթորիկ, այն կշարժվի Միացյալ Նահանգների ուղղությամբ: Քամիների արագությունը կարող է հասնել մինչև 225 կմ/ժ-ի,որը կհանգեցնի հորդառատ անձրևների, մակընթացությունների և ջրհեղեղների:

Լուիզիանայի նահանգապետ Ջոն Բալ Էդվարդսը բնակիչներին կոչ է արել «օգոստոսի 27 -ից 28 -ն ընկած ժամանակահատվածն օգտագործել  փոթորկին պատրաստվելու համար»: Նոր Օռլեանի քաղաքապետ Լաթոյա Կանտրելը հայտարարել էր , որ արդեն ուշ է քաղաքի պարտադիր տարհանում իրականացնել, քանի որ փոթորիկը չափազանց մեծ ուժ և արագություն է ձեռք բերել: