Որոնք են տեսողության համար ամենաօգտակար սննդամթերքները

Որոնք են տեսողության համար ամենաօգտակար սննդամթերքները

Լավ տեսողությունը պահպանելու համար հարկավոր է ամեն օր ուտել հակաօքսիդանտային վիտամիններով հարուստ բանջարեղեն ու մրգեր։ Այս մասին Պրայմ գործակալության հետ զրույցում ասել է սննդաբան Անաստասիա Եֆիմովան։

Նրա խոսքով՝ տեսողության վատթարացման, կատարակտի զարգացման ու աչքերի տարիքային դեգրադացման վտանգը կարող են նվազեցնել А, С վիտամիններով և օմեգա-ճարպաթթուներով հարուստ սննդամթերքի տեսակները։ Ընդ որում՝ շատ կարևոր է, որ այդ տարրերն օրգանիզմն ստանա սննդամթերքից, այլ ոչ թե հավելումների միջոցով։

«А վիտամինով հարուստ սննդամթերքի տեսակների շարքին են դասվում ստեպղինը, ծիրանը, սեխը, մանգոն, բուլղարական պղպեղը, սպանախը, քաղցր կարտոֆիլը: Պետք է ուշադրություն դարձնել նաև լյուտեին և զեաքսանտին պարունակող մթերքին։ Դրանք են՝ բրոկկոլին և կաղամբի այլ տեսակները, եգիպտացորենը, ձուն, նեկտարինը, նարինջը, սպանախը, ցուկկինին»,- նշել է բժիշկը։

Նա նաև հավելել է, որ սննդակարգում հարկավոր է ներառել նաև բուսայուղեր ու ընկույզներ, իսկ օմեգա-3 ճարպաթթուներ ստանալու համար օգտագործել կտավատի յուղի և ծովային ձկների: