Բայրամովը մեջբերեց Փաշինյանին

Բայրամովը մեջբերեց Փաշինյանին

«Ադրբեջանը դադարեցրել է իր հակաահաբեկչական գործողություններն այն բանից հետո, երբ Հայաստանի ղարաբաղյան խամաճիկ ռեժիմը համաձայնել է ամբողջությամբ զինաթափվել և նստել բանակցությունների»։

Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, միաժամանակ պնդելով, թե Հայաստանն, իբր, 44-օրյա պատերազմից հետո շարունակել է անօրինական զինված կազմավորումներ ունենալ Լեռնային Ղարաբաղում։

Հակադարձելով Հայաստանի մեղադրանքներին, Բայրամովը հիշատակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ արված հայտարարությունը, որով հերքվել է ԼՂ հայերի զանգվածային սպանությունների մասին լուրերը։

«Հիշեցնեմ, որ այս մասին մեղադրանքները հերքել է հենց Հայաստանի վարչապետը»,-նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ հավաստիացնելով, թե ադրբեջանական բանակն, իբր, չի թիրախավորել քաղաքացիական անձան ու ենթակառուցվածքներին։