Հայրս շատ պլաններ ուներ, պետք է դրանք հասցնեմ ավարտին․ Հաբիբ Նուրմագոմեդով

Հայրս շատ պլաններ ուներ, պետք է դրանք հասցնեմ ավարտին․ Հաբիբ Նուրմագոմեդով

Բացարձակ մենամարտերի գործող թեթեւ քաշային կատեգորիայի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է, որ մտադիր է շարունակել հոր գործը, ով զբաղվել է նաեւ Դաղստանում մարզական օբյեկտների կառուցմամբ։ Այս մասին հայտնում է «Чемпионат»-ը։ Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի երեքին Աբդուլմանապ Նուրմագոմեդովը մահացավ կորոնավիրուսային հիվանդության առաջացրած բարդություններից։ «Կուզենայի բոլորին ողջունել եւ շնորհակալություն հայտնել հարգանքի եւ վստահության համար, որ կար հորս հանդեպ։ Նա շատ պլաններ ուներ եւ կարծում եմ, որ իմ պարտքն է դրանք ավարտին հասցնելը»,- ասել է Հաբիբը։ Հիշեցնենք, որ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը դաստիարակել է մարզական սամբոյի աշխարհի տասնութ չեմպիոն եւ այդպես մտել Գինեսի ռեկորդների գրքի մեջ։