Շոյգուն Ֆրանսիայի իր գործընկերոջ հետ քննարկել Է Ուկրաինայի իրադրությունը

Շոյգուն Ֆրանսիայի իր գործընկերոջ հետ քննարկել Է Ուկրաինայի իրադրությունը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ֆրանսիայի իր գործընկեր Սեբաստիան Լեկորնին իր մտահոգությունն է հայտնել Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» հնարավոր կիրառման կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ երկու երկրների պաշտպանության նախարարները հոկտեմբերի 23-ին հեռախոսազրույց են ունեցել։

«Քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, որը միտում ունի անվերահսկելի էսկալացիայի վերածվելու», - ասել են գերատեսչությունից: