ԱՄՆ-ն չի բացառել, որ նորից կհարվածի իրանական օբյեկտներին

ԱՄՆ-ն չի բացառել, որ նորից կհարվածի իրանական օբյեկտներին

ԱՄՆ-ն մտադիր չէ կրճատել իր ռազմական ներկայությունը Սիրիայում իր բազաների վրա հարձակումներից հետո և չի բացառում նոր պատասխան գործողությունները իրանամետ խմբավորումների դեմ։ 

Այս մասին CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Մենք լիովին հավատարիմ ենք դրան»,- ասել է Քիրբին՝ պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները մտադիր է պահպանել իր ներկայիս ռազմական ներկայությունը Սիրիայում։
«Իսլամական պետությանը ոչնչացնելու մեր առաքելությունը չի փոխվի», - նշել է պաշտոնյան և հավելել,-«Մենք Սիրիայում 1000-ից պակաս զորքեր ունենք, որոնք կատարում են այդ խնդիրը: Դա շատ ավելի քիչ է, քան նախկինում էր, բայց բավական է և շատ կարևոր: Այսպիսով, մենք կշարունակենք իրականացնել այդ առաջադրանքը»: .

Քիրբին չի բացառել Սիրիայում իրանամետ խմբավորումների դեմ ավելի շատ պատասխան հարվածներ հասցնելու հնարավորությունը։ 

«Ես միանշանակ չեմ բացառի ԱՄՆ-ի լրացուցիչ գործողությունների հնարավորությունը, եթե նախագահը հնարավոր և անհրաժեշտ համարի պաշտպանել մեր բանակն ու բազաները»,- հավելել է նա։