Մասնակցել եմ «Ոչխարների խուզման» փառատոնին․ ուրախ եմ, որ այսպիսի միջոցառումներ են կազմակերպվում

Մասնակցել եմ «Ոչխարների խուզման» փառատոնին․ ուրախ եմ, որ այսպիսի միջոցառումներ են կազմակերպվում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում մասնակցել եմ «Ոչխարների Խուզման» փառատոնին:
 
Շատ ուրախ եմ, որ այսպիսի միջոցառումներ են կազմակերպվում, և մենք կարողանում ենք ուժեղացնել և ակտիվացնել մեր համայնքները, ցույց տալ համայնքներում տեղական բիզնեսների կարևորությունը:
 
Զբոսաշրջությունը Հայաստանում հիմա բավականին լավ զարգանում է, և առաջին հինգ ամիսների տվյալներով մենք ունենք մոտավորապես 806.000 զբոսաշրջիկ, բայց պետք է ասեմ, որ ներքին զբոսաշրջությունը ևս շատ կարևոր է: Մենք Զբոսաշրջության կոմիտեի հետ ամեն տարի երկու տասնյակից ավել փառատոնի ենք օժանդակում, որից մեկն էլ այս փառատոնն է:
 
Կարծում եմ, որ նման միջոցառումները մեզ ավելի շատ կմոտեցնեն համայնքներին և գյուղատնտեսությանը: