Բանակի տոնից առաջ ինչու է կրկին աշխուժացել տիկինը

Բանակի տոնից առաջ ինչու է կրկին աշխուժացել տիկինը

Սովորական ձեռագիր, որին քչերն են ուշադրություն դարձնում կամ եթե դարձնում էլ են, ամենօրյա աղետաբեր լուրերը թույլ չեն տալիս կենտրոնանալ։ Բայց պետք է հիշեցնել, որ Հայաստանի տոնական օրերին, կարևոր իրադարձություններից առաջ Աննա Հակոբյանը աշխուժանում է։ Օրինակ, կարող էր,  չէ՞, որ  ոչ թե հունվարի 26-ին Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղ այցելել, այլ ցանկացած օր։ Կարող էր,  չէ՞, զոհված զինծառայողի ընտանիքին ոչ թե այդ օրը համբերություն ցանկանալ, այլ մի այլ օր։  Սա եթե միակ կամ գոնե երկրորդ  զուգադիպությունը լիներ, կարելի էր չարտահայտվել։ Բայց իր ցանկացած քայլ ուղեկցվում է «զուգադիպությամբ»։  

Այս անգամ զուգադիպեց Հայոց Բանակի կազմավորման տոնից առաջ։ Զուգադիպեց նաև ալիևյան հայտարարության հետ, որ Արթիկը ադրբեջանական քաղաք է։ 

Արդարանալով քամվեց նախարար Անդրեասյանը՝ թե ինչու Հայաստանի պատմություն և ոչ թե հայոց պատմություն։ Հիմա Հայոց Բանակի հերթն է։ Կարող են ասել՝ ինչու՞ Հայոց բանակ և ոչ թե Հայաստանի Բանակ։ Այստեղ արդեն ամեն ինչ պարզ է, թե ինչու Հայաստանի Բանակ։ Արցախն այլևս Բանակ չունի, կար ժամանակ, երբ հաղթանակած Բանակի ղեկավարները, նախագահները ԼՂՀ և Հայաստանի Բանակի տոնը միաժամանակ էին շնորհավորում։

Ի շնորհիվ տիկնոջ ամուսնու այսօր ոչ Արցախ կա, որ Արցախի Բանակ։ Չկա Հայոց Բանակ, կա Հայաստանի Բանակ, որովհետև հայոցն իր մեջ ընդգրկում է երկու բանակները։ Նույնը վերաբերվում Հայոց և Հայաստանի պատմություններին։ Հայոց պատմություն այլևս չկա, ինչքան հնարավոր է ջնջել ու ջնջման պրոցեսում են։  Ամուսինների կամ Ադրբեջանի հաջորդ հուշող  քայլը դա է լինելու՝ Հայաստանի բանակ։

 Հետո դա էլ մանրացվելու է։  Սա այնքան ցավոտ թեմա է, որ կրկին «աշխուժացրել են տիկնոջը»՝ այդ խայտառակ բացը չհիշելու, օդում ցրելու  համար։ Եթե զուգադիպությունը միայն դրա հետ կապված լինի, կարելի է, ամուսինների գործելակերպն իմանալով, գոհանալ։ Բայց ցավն այն է, որ Արցախի Բանակը զինաթափելուց հետո հաջորդ թիրախը Հայոց բանակն է։ Սա այնքան պարզ բան է, որքանով որ արդեն պարզ է, որ Արցախից հետո Հայաստանն է թիրախի տակ։ Մեր զինվորներին հատկապես այդ օրը աչալրջություն ու զգոնություն է պետք։ Մանավանդ, երբ Բանակի տոնին ընդառաջ տիկինը կիսալուսնաձև ականջօղեր է կրում ու մարդկանց զգոնությունը թուլացնելու համար այլ քննարկում է օրակարգ մտցնում։