Ալավերդցիներին զարմացրեց Երևանից ժամանած ոստիկանների աննախադեպ մեծ քանակը

Ալավերդցիներին զարմացրեց Երևանից ժամանած ոստիկանների աննախադեպ մեծ քանակը

Գագիկ Շոլիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«05.12.2023թ.-ին Ալավերդիում տեղի ունեցածն ավելի քան արտառոց «միջոցառումների» շարքից էր, որը երբևիցէ իրականացրել է այս «հեղափոխական» իշխանությունն իր «թավշյա» գործնեության ընթացքում:

Ինձ, նաև բազմաթիվ ալավերդցիների, զարմացրեց Երևանից ժամանած օրենքի պահապանների աննախադեպ մեծ քանակը: Զարմացրեց այն իմաստով, որ Ալավերդիում ոչ մի արտառոց դեպք այդ օրերին չէր եղել և հանկարծ համայնքի ավագանու այս մի  նիստի օրը ժամը 05:30 - ին տեղի ունեցավ նման քանակի ոստիկանների և հատուկ ջոկատայինների ժամանում Ալավերդի խոշորացված համայնքի  համայնքապետարան:  

Օրենքի պահապաններին հիշեցնեմ, որ իրավախախտումների կատարման իմաստով և Երևանը, և Լոռու մարզկենտրոն Վանաձորը զգալիորեն գերազանցում են Ալավերդուն և դա գաղտնիք չէ: Այսինքն իրենց կողմից նման քանակի ներկայությունը կարգ ու կանոնի պահպանման իմաստով նշված քաղաքներում ավելի անհրաժեշտ կլիներ, քան Ալավերդիում:
Այդպես չէ՞, պարոն Նիկոլ Փաշինյան :
Այդպես չէ,՞ ՀՀ ներքին գործերի նախարարություն։

Եթե այդ գործողությունն արվել է անգործությունից տառապող  ոստիկաններին զբաղեցնելու նպատակով, ապա ավելի նպատակահարմար կլիներ այդ արհեստավարժ ուժերին ուղարկել պաշտպանելու ՀՀ պետական սահմանները:
Այդպես չէ՞, ՀՀ կառավարություն :