Հունվարի վերջին ներկրվելու է 30 հատ Zhong Tong մակնիշի նոր ավտոբուս

Հունվարի վերջին ներկրվելու է 30 հատ Zhong Tong մակնիշի նոր ավտոբուս

«Մեր հիմնական գերակայությունները մնում են հասարակական տրանսպորտի համակարգային բարեփոխումները, վերելակային տնտեսության արդիականացումը, բակային տարածքների բարեկարգումն ու կանաչապատման գոտիների ավելացումը, մանկապարտեզները, սպորտդպրոցները, պոլիկլինիկաները»,- այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Չինական կողմի հետ տարված բանակցությունների արդյունքում առանց լրացուցիչ հավելավճարի 2024թ. հունվարի վերջին ներկրվելու է 30 հատ Zhong Tong մակնիշի ավտոբուս»,- հավելեց նա։