Չալյանը պարտվեց ադրբեջանցուն. Տոկիո-2020

Չալյանը պարտվեց ադրբեջանցուն. Տոկիո-2020

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Կարապետ Չալյանը Ճապոնիայի մայրաքաղաքում ընթացող ամառային 32-րդ օլիմպիական խաղերում  քիչ առաջ պայքարում էր բրոնզե մեդալի համար:

Գյումրեցի ըմբիշի մրցակիցն այս գոտեմարտում  Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաֆիգ Հուսեյնովն էր։ Հայազգի ըմբիշը ցավալի պարտություն կրեց մրցակցից 1-4 հաշվով ու փաստացի զրկվեց օլիմպիական բրոնզից։ Դրվագներից մեկում Չալյանը ոչ դիտավորյալ գլխով դիպավ ադրբեջանցու գլխին, ինչի արդյունքում մրցավարները երեք միավոր տվեցին Հուսեյնովին։

Դրվագի կրկնապատկերներից էլ հստակ երևում է,որ հայազգի մարզիկին գործողություններում իրոք դիտավորություն չկար, ավելին՝ կարելի է ասել , որ ոչ թե Չալյանն էր հարվածում գլխով, այլ պարզապես միաժամանակ հարված կար երկու մարզիկների կողմից էլ, սակայն մրցավարները դիտելով կրկնապատկերը որոշումների մեջ փոփոխություններ չկատարեցին։