Սոցապ նախարարն այցելել է վիրավորում ստացած զինվորներին եւ պահեստազորայիններին

Սոցապ նախարարն այցելել է վիրավորում ստացած զինվորներին եւ պահեստազորայիններին

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր՝  հունվարի 2-ին այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին տեղեկանում ենք նախարարության Ֆեյսբուքի էջից: 

Նա հանդիպել է ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինվորներին և պահեստազորայիններին, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով, զրուցել իր ղեկավարած գերատեսչությանը վերաբերող հարցերից:

Նախարարը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին՝ երկրի խաղաղությունն  անձնվիրաբար ապահովելու համար, շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ՝ մաղթելով շուտափույթ ապաքինում և խաղաղ ծառայություն: