«Ակադեմիական քաղաքը Երևանում չի լինելու, թյուրըմբռնում կա»

«Ակադեմիական քաղաքը Երևանում չի լինելու, թյուրըմբռնում կա»

«Ակադեմիական քաղաքը» ոչ թե կառուցվում է Երևանում, այլ երբ նշվել է տեղադրությունը, նշվել է դրան ամենամոտ հատվածը, նշվել է Երևանի 17-րդ թաղամասին կից տարածքը: Բայց դա չի նշանակում, որ դա ամբողջությամբ Երևան է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսյանը։

«Տարածքը, որը մեզ հասանելի էր Աշտարակում, բավականին փոքր էր, անգամներով փոքր է, ու երբ որ մեզ պարզ դարձավ, թե մենք քանի բուհ պիտի տեղակայենք այնտեղ, հասկացանք, որ  պետք է լինի բավականին մեծ ենթակառուցվածք, ազգային ստադիոն ենք ուզում ունենալ, սպորտային ենթակառուցվածքներ նաև, ժամանակակից համերգասրահ և բազմաթիվ այլ բաներ կան, որոնք հայեցակարգում մանրամասն նկարագրված է»,- հավելեց նա։