Դասագրքի հեղինակը պարզաբանեց՝ ինչու Վասակ Սյունուն չի ներկայացրել որպես դավաճան

Դասագրքի հեղինակը պարզաբանեց՝ ինչու Վասակ Սյունուն չի ներկայացրել որպես դավաճան

Իրականում ես համաձայն չեն այն ձևակերպումների հետ, որ իմ  դասագրքում Ավարայրի ճակատամարտի հատվածը խեղաթյուրված է ներկայացված։ Ես այս հատվածը ներկայացրել եմ գիտական, հատկապես վերջին շրջանի գիտական ձևակերպումներին համապատասխան։

Դասագրքիս մեջ Վասակ Սյունին, այո, չի ներկայացվել իբրև դավաճան, ինչպես նախկինում։  Ասեմ  ավելին՝ դասագրքում դավաճան չի ներկայացված նաև Պետրոս Գետադարձ Կաթողիկոսը։  Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը։

«Ինչու եմ այդպես վարվել։ Երբ որ պիտակավորում եք պատմական կերպարներին, փակում եք  պատմությունը հասկանալու ճանապարհը։  Ես այս ճանապարհով եմ գնացել և բոլորովին պատմությունը խեղաթյուրված չէ, ներկայացված է գիտական հիմքերի վրա»,- ասել է նա։