Իրանին հաջողվել է խոցել Իսրայելի ռազմական օբյեկտները

Իրանին հաջողվել է խոցել Իսրայելի ռազմական օբյեկտները

Իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսսեյնիին ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իրանի կողմից Իսրայելի վրա գիշերային հարվածներից հետո` հայաստանյան սոցիալական ցանցերում տեսնում ենք քիչ թվով մարդկանց, ովքեր նեղացել և խռովել են Իրանից` Իսրայելին հարվածելու և պատժելու համար.  կարծես թե Իրանը իրենց հայրական տան վրա է  հարձակվել։  Իրենցից շատերը կրկնում և տարածում են Իսրայելի ՊՆ֊ի  խոսնակի  և  որոշ  լրատվամիջոցների այն հայտարարությունը, թե իրանական  հրթիռների ու ԱԹՍ֊ների  99%֊ը  խոցվել են  Իսրայելի  ու  նրա դաշնակիցների  ՀՕՊ համակարգերի  կողմից։

Պետք է  նշեմ, որ Իրանի  հիմնական նպատակը Իսրայելին պատժելն էր` մոտ վեց ամիս Գազայում իրականացրած ցեղասպանության, մանկասպանության  և  դաժանագույն  հանցագործությունների համար։ Նաև`  Դամասկոսում  Իրանի  հյուպատոսության վրա դավադիր հարձակման, իրանցի բարձրաստիճան  զինվորականների սպանության  և  միջազգային  օրենսդրության կոպտագույն խախտումների համար։

Իրանը  հայտարարել է, որ եթե  միջազգային համայնքը զսպեր ու կանգնեցներ  Իսրայելին`  Գազայում  ցեղասպանություն  իրականացնելու հարցում, և  ՄԱԿ֊ի  անվտանգության խորհուրդը` որպես  աշխարհում անվտանգության և խաղաղության պահպանման  մեխանիզմ և ուժ,  դատապարտեր Իսրայելին`  Իրանի դիվանագիտական կառույցի վրա  հարձակման  ու միջազգային օրենքների  կոպտագույն խախտումների  համար, պատասխանատվության  ու համապատասխան պատժի ենթարկեին  Իսրայելին, ապա կարիք չէր  լինի, որ  Իրանը  անձամբ  փորձի պատժել  Իսրայելին` իր  անմարդկային  հանցագործությունների  համար։

Իրանի հիմնական  նպատակը  սահմանափակ  պատժիչ  օպերացիայի  իրագործումն էր, որպեսզի  այն  ռազմաբազաներն ու  ավիաբազաները, որոնք մասնակից  էին  Սիրիայում  Իրանի հյուպատոսության  վրա հարձակման գործում` հարված կրեին։

Իրանական ստույգ  աղբյուրներից  և  տարածված  տեսանյութերից  պարզ երևում է, որ  Իրանին  հաջողվել է  խոցել  իսրայելական  ռազմական  որոշված  թիրախները։ Հատկապես պետք է ընդգծեմ  հիմնական  թկրախը` «Նովաթիմ» ավիաբազան, որտեղից  F35 կործանիչներով  հարվածել էին  Իրանի  հյուպատոսությանը։

Ամեն  դեպքում, կարող ենք  արձանագրել, որ միջազգային  հարաբերությունների անպատժելի  ներկա  մթնոլորտում  Իրանին  հաջողվել  է  պատժել Իսրայելին  այն  առումով, որ   թիրախները խոցելու քանակը  և  տոկոսը  Իրանի  համար  երկրորդային  են։
Այն վախն  ու  սարսափը, որն ապրում է  Իսրայելը այս մի քանի  օրը, և ահուսարսափով  լեցուն այդ  դժոխային  գիշերը, որ Իրնը սարքեց սիոնիստական ռեժիմի գլխին` ցույց տալով, որ  իրենց  ոչ  մի  հանցագործ  քայլ  անպատիժ  ու  անպատասխան  չի  մնալու`   Իրանի  հիմնական  նպատակն էր։

Իրանի  պատժիչ  օպերացիան, ինչպես Իրանի  ռազմաքաղաքական  ղեկավարությունն է  նշում`  սահմանափակ է եղել,  և  Իրանի  հրթիռային  ներուժի  ընդամենը  մի  քանի  տոկոսի  չափով  էր։

Եթե  Իսրայելը  շարունակի  ագրեսիվ  պահվածքով նոր  սահմաններ  խախտել, ապա  Իրանը  տաս  անգամ  ավելի  հուժկու  ներուժով  պատասխան  հարվածներ  կտեղա սիոնիստական  ռեժիմի  գլխին»։