Լաչինի միջանցքով պետք է ապահովվի անարգել մուտքը

Լաչինի միջանցքով պետք է ապահովվի անարգել մուտքը

«Ինտեր» ֆուտբոլային ակումբի հայազգի ֆուտբոլիստ, ֆուտվոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախի շրջափակմանը․

«Լեռնային Ղարաբաղում ավելի քան 30000 երեխաներ և նրանց ընտանիքները 8 ամիս շրջափակման և ավերածությունների մեջ են։ Իրենց հայրենիքում նրանք գտնվում են սովի և հումանիտար աղետի եզրին, առանց կյանք փրկող դեղամիջոցների, սննդի կամ այլ անհրաժեշտ պարագաների:

Այս իրավիճակը պահանջում է անհապաղ գործողություններ:

Սովից մահացող մարդկանց սիրտ մաշող իրականությունն աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: Երեխաներին այս պատերազմի ավարտն է պետք, որպեսզի սկսեն բուժվել և ապաքինվել:

Լաչինի միջանցքով պետք է ապահովվի մարդասիրական սկզբունքային և անարգել մուտքը»։