Հասարակությունն արդեն թոթափել է ՔՊ-ական պրոպագանդան

Հասարակությունն արդեն թոթափել է ՔՊ-ական պրոպագանդան

Մշտապես Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման տեսանկյունից խոսող, հանուն դրա նույն ՀՀ բոլոր արժեքներից հրաժավրող Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում հայտարարեց, որ Ալիևը շարժվում է այն տրամաբանությամբ, որ պետք է Հայաստանը նրան տա այն, ինչ ուզում է, հակառակ դեպքում նա կվերցնի պատերազմով։ Թիրախում այս անգամ հայկական 4 գյուղեր են, որոնք Ալիևը ցանկանում է պոկել Հայաստանից։ Երբ մի պետության ղեկավարը մյուսի հետ խոսում է վերջնագրերով ու սպառնալիքներով, ապա երկրի նորմալ ղեկավարները ի՞նչ են անում այդ պարագայում՝ հարցրինք Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանին։

«Առաջինը՝ գործում են Սահմանադրությամբ։ Երկորդը՝ հիշում են իրենց պարտականությունների ամբողջ գունապնակը։ Հիմնական առաքելությունը հետևյալն է․ նախևառաջ, երկրի անվտանգության ապահովումը, երկորդը՝ այդ անվտանգության ապահովման տեսանկյունից իրավասությունների՝ օրենսդրությամբ բաշխվածության և ըստ պարտականությունների գործելը, այլ ոչ թե բարձրաձայն մտածելը, ինչ-որ պատկերացումների մասին կիսվելը, կամ հանրությանը այնպիսի առաջարկներ անելը, որով հետագայում նրանք մատնացույց կանեն մեղավորներին, թե ով է այդպիսի քաղաքականության համար համար առաջին մեղավորը։ Փաստացի երեկ փակ ֆորմատում քննարկվող «խաղաղության պայմանագիր» կոչվող փաստաթղթից ևս մեկ նորություն մենք իմացանք, որը վերաբերում էր այդ պայմանագիրը կնքել պատրաստվող պետությունների՝ սեփական օրենսդրության վրա հղումներ անելու արգելքին՝ պայմանագիրը կնքելու կամ դրանից խուսափելու մասով։ Բավականին հետաքրքիր էր, որ սրանից խոսում էր վարչապետը, ով վերջին 10 օրերին քաղաքական ողջ պրոպահանդայի գիծը տանում էր այն ուղղությամբ, որ մենք ունենք խոչնդոտներ, և այդ խոչնդոտների հիմնական մեղավորը Սահմանադրությունն է, որովհետև այդ սահմանադրությունը բավականին մեծ դաշտ է թողնում մեր ախոյանների համար, որպեսզի նրանք այս կամ այն սահմանադրական նորմը կամ Անկախության հռչակագիրը իրենց դիտանկյունից տեսնեն որպես խոչնդոտ և դա մատնացույց անելով կարողանան խարացնել իրենց ռազմաքաղաքական ռեգիոնալ շահերը մեր երկրում։ Սա ոչ թե նորմալ երկրի ղեկավարի տեսանկյունից պետք է դիտարկել, այլ պետք է դիտարկել որպես քաղաքական և քաղաքագիտական նոնսես, որովհետև 1 շաբաթվա ընթացքում երկու հակադիր հայտարարությունները շատ դժվար է հասկանալ, առավել ևս՝ մեկնաբանել։

Մանավանդ երբ դա դիտարկենք Հայաստանի քաղաքական պարտնյորների տեսանկյունից, ապա դա տարերայնության և մարտավարության բացակայության արտացոլում է, ինչը մեր արտաքին գործընկերներին շատ մեծզարմանքի առաջ կարող է կանգնեցնել՝ ՀՀ ներկայիս իշխանության անկանխատեսելիության առումով։ Մենք հիմա պետք է խոսենք վերջին հայտարարության մեջ առկա և Նիկոլ Փաշինյանի պատկերացումներին և բարձր մտածողության միջև մեծ խզման մասին, որովհետև առաջին տեսանկյունից չի կարելի, որ պետության ղեկավարը շատ բաց խոսի իր պատկերացումների ու ընկալումների մասին և հետո այդ պատկերացումներն ու ընկալումները դարձնի  հասարակության համար խոչնդոտ, հետո հայտարարի, որ դա խոչընդոտ չէ և գնում ենք առաջ»,- պատասխանեց քաղաքագետը։

Մարտիրոսյանին հարցրինք՝ Փաշինյանը ինչո՞ւ է հայտարարում, թե Ալիևը պատրաստվում է պատերազմով վերցնել իր ցանկացածը, եթե Հայաստանը դրանք չտա․ նոր զիջումնե՞րն է լեգիտիմացնում, թե՞ վախի մթնոլորտ է ուզում ստեղծել՝ պատերազմով վախեցնելով․

«Այս իշխանությունը շատ լավ հասկանում է, որ թե՛ իր լեգիտիմության ռեսուրսը, թե՛ աջակցության ռեսուրսը, թե՛ քաղաքականության՝ հատկապես անվտանգության և արտաքին քաղաքականության, ձախողումների, հայ հանրությունը տեսնում ու զգում է և արդեն տալիս է հստակ գնահատականներ։ Երոկրդը՝ այսպիսի թեզերի շրջանառությամբ նա փորձում է հասկանալ, թե հասարակության հիասթափության և հասարակության մեջ իր նոր թեզերի վերապրման հնարավորություններն ինչպիսին են։ դա ևս ձախողվում է, որովհետև որքան էլ որ, կարծես, հասարակությունը գտնվում է չոր ՔՊ-ական պրոպագանդայի ազդեցության ներքո, այնուամենայնիվ այդ պրոպագանդայի լուծն արդեն սկսել է թոթափել, որովհետև ռեալ անվտանգային և քաղաքական իրավիճակը հանրությունը նույնպես զգում ու ընկալում է։ Որքան էլ նրանք փորձում են ադրբեջանին ձևակերպել որպես հնարավոր հակառակորդ, որի հետ պետք է աշխատել և այլն, միևնույն է հայ հասարակությունը ադրբեջանցիներին ընդունում է որպես մեր պետության նկատմամբ թշնամական հավակնություններ ունեցող պետություն։ Սա կտրականապես չի համընկնում այս իշխանության քաղաքական գծի հետ, մենք քաղաքագիտական տեսանկյունից ունենք փաստացի մի իրավիճակ, երբ հայ ժողովրդի իշխանությունը բացարձակապես չի համապատասխանումայն պատկերացումներին ու մարտահրավերներին, որոնք առկա են։ Որքան էլ իշխանությունը փորձում է այդ գիծը փոխել, տանել «խաղաղության պայմանագրի» և «խաղաղության դարաշրջանի տրամաբանության մեջ», այնուամենայնիվ այն, ինչ տեղի է ունեցել մեր պետության հետ, հասարակությունն այդ առումով ունի իր հստակ գիծն ու իր հստակ պատկերացումները, որոնք բացարձակապես նույնական չեն այն պատկերացումների հետ, որոնք որ ունի այսօրվա իշխանությունը։ Հասարակական պրոցեսների և հանրային ընկալումների առումով վերջին 6-7 ամիսների ընթացքում բավականին մեծ տեղաշարժ է եղել, դրա մասին են վկայում են սոցիոլոգիական հարցումները, որոնք երկար ժամանակ նույն տվյալն էին տալիս, բայց թարմ տվյալները շուտով այլ բանի մասին են խոսելու։ Եթե Հայաստանում կար բավականին մեծ զանգված, որը մերժում էր նախկին իշխանություններին և լոյալ էր Փաշինյանի իշխանությանը, ապա այդ պատկերը բավականաին փոխվել է, և եթե Փաշինյանը 2021 թվականին այդ լոյալության հաշվին կարողացավ նորից ձևավորել իշխանություն, ապա այդ լոյալ ընտրազանգվածը կտրականապես փոխվել է հակափաշինյանական հակափաշինյանական ընտրազանգվածի։ Ոչ թե գոյություն ունեցող ուժերին կողմնակից, այլ հակափաշինյանական»։