Այսուհետ զբաղվելու եմ զուգահեռ նաև Ձեր առողջությամբ. Թեհմինա Վարդանյան

Այսուհետ զբաղվելու եմ զուգահեռ նաև Ձեր առողջությամբ. Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ողջույն: Եկեք ևս մեկ անգամ ծանոթանանք: Ես  Թեհմինա Վարդանյանն եմ:

Ինձ գիտեք որպես քաղաքական ու հասարակական գործիչ, սակայն, այսուհետ, ես զբաղվելու եմ զուգահեռ նաև Ձեր առողջությամբ։ Շուրջ 10 տարի է՝ աշխատում եմ առողջապահական համակարգում: Այժմ, համակարգում եմ «Թիվ 2 Բուժմիավորում» ՓԲԸ-ի արտաքին և հասարակական կապերը՝ որպես գլխավոր տնօրենի խորհրդական: 

Նոր մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է առողջություն` ֆիզիկական եւ հոգեբանական։

Աշխատենք հանուն կարեւորի` առողջության!»: