Արսեն Բաբայանը դատական նիստից հատված է ներկայացրել

Արսեն Բաբայանը դատական նիստից հատված է ներկայացրել

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Հարցս դատարանին նիստի ընթացքում:

«Որպեսզի հնարավորություն ունենամ որոշելու, թե առկա է արդյոք դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմք, անհրաժեշտ եմ համարում ստանալ հետեւյալ հարցի պատասխանը.

Ըստ ինձ առաջադրված մեղադրանքի. «2015 թվականի Սահմանադրական փոփոխության հանրաքվեի արդյունքում ՀՀ քաղաքացիները ձեւավորել են քվեարկության դրված նախագծի տեքստի 166-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով՝ Սահմանադրական դատարանի կողմից իր կազմից՝ 6 տարի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի, Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու ընթացակարգով Սահմանադրական դատարան ունենալու կամաարտահայտություն։
Հիշյալ սահմանադրական կարգավորման ուժի մեջ մտնելուց հետո դրա իրագործման լեգիտիմ ակնկալիքն արհեստականորեն խոչընդոտվել է եւ չի իրագործվել»։

Հարգելի դատարան, Դուք, որպես ՀՀ քաղաքացի ձեւավորել եք քվեարկության դրված նախագծի տեքստի 166-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով՝ Սահմանադրական դատարանի կողմից իր կազմից՝ 6 տարի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի, Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու ընթացակարգով Սահմանադրական դատարան ունենալու կամաարտահայտություն։
Եվ համարում եք արդյոք, որ դրա իրագործման Ձեր, որպես ՀՀ քաղաքացու լեգիտիմ ակնկալիքն արհեստականորեն խոչընդոտվել եւ չի իրագործվել։ Միաժամանակ, ըստ այդմ, խնդրում եմ հայտնեք, թե արդյոք Դուք, որպես ՀՀ քաղաքացի, Ձեզ համարում եք մեզ վերագրվող գործողությունների արդյունքում տուժած անձ։

Կներեք նման խառը, անհասկանալի, շփոթեցնող ձևակերպումների համար։ Դրանք իմը չեն։ Ինչպես նշեցի մեջբերված են իմ մեղադրանքից»: