Բերման ենթարկեցին նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին
Ավելի վաղ գրել էինք, որ «Դիմադրություն» շարժման՝ Մաշտոցի պողոտայով երթ իրականացնողները քայլերթով հասել են Հաղթանակի կամուրջ, որտեղ էլ Իշխան Սաղթելյանը հայտարարեց՝ կոչ անելով շրջափակել ճանապարհները բոլոր ուղղություններով և պարալիզացնել երթևեկությունը։
Ոստիկանությունը հորդորեց բացել երթևեկությունը՝ կատարել իր օրինական պահանջը, այնուհետև սկսեց բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։
Բերման ենթարկեցին նաեւ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ Փաստորեն, այս համակարգում անգամ իրենց նախկին ղեկավարի հանդեպ հարգանք չունեն։ Իսկ ժամանակին Վալերի Օսիպյանը խիստ հարգալից բանակցում էր Նիկոլ Փաշինյանի հետ եւ ամեն ինչ անում էր, որ ակցիաների մասնակիցների եւ ոստիկանների միջեւ բախումներ տեղի չունենան։ Եւ նաեւ Օսիպյանի շնորհիվ հեղափոխությունը հաջողություն ունեցավ։ Իսկ Օսիպյանն էլ հետագայում ոստիկանապետ նշանակվեց, որովհետեւ կարողացել էրբարեխղճորեն կատարել իր պարտականությունները եւ չխանգարել հեղափոխականներին՝ իրենց նպատակին հասնելու հարցում։
Կարծիքներ