Գարիկ Սարգսյանը պարտվեց Ռաֆիկ Անդրեասյանի գյուղում

Գարիկ Սարգսյանը պարտվեց Ռաֆիկ Անդրեասյանի գյուղում

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնի Ուրցաձոր գյուղում Գարիկ Սարգսյանը եւս ջախջախիչ պարտություն է կրել: ՔՊ-ի օգտին քվեարկել է 420 մարդ, իսկ «Հզոր համայնք»-ի օգտին 728, Հ«անրապետություն»-ը ստացել է 120 ձայն:

Նշենք, որ «Հզոր համայնք»-ի ցուցակում էր նաեւ Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, որը հեղափոխությունից առաջ հայտնվեց իշխանության թիրախում, նրան հրաժարական պարտադրեցին, սակայն նոր ընտրություններով գյուղը նորից վերադարձրեց իր համայնքապետին: