Ֆրանսիայի դեսպանին չթույլատրեցին մուտք գործել կառավարության շենք կենտրոնական մուտքից

Ֆրանսիայի դեսպանին չթույլատրեցին մուտք գործել կառավարության շենք կենտրոնական մուտքից

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դիվանագիտական սկանդալ բոլորի աչքի առաջ

Գտնվելով կառավարության շենքի մուտքի մոտ` ականատես եղա մի իրողության, որն այլ կերպ, քան դիվանագիտական սկանդալ որակել հնարավոր չէ։ Կառավարություն ժամանած Հայաստանի հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին չթույլատրեցին մուտք գործել կառավարության շենք կենտրոնական պաշտոնական մուտքից` ուղղորդելով նրան տնտեսական մուտք։ Դեսպանի հավատարմագրման դիվանագիտական հայտագրում նշվում է, որ դեսպանը ներկայացնում է պետության ղեկավարին և նրա հանդեպ դեսպանընկալ երկրում պետք է լինի նրան համարժեք հարգանք և վերաբերմունք։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն անարգված է այն աստիճան, որ արժանի չի համարվում պաշտոնական ընդունելության, կառավարության շենքի մուտքի մոտ նրան ոչ ոք չի դիմավորում և չի ուղեկցում, իսկ կենտրոնական մուտքի դռների մոտ կանգնած ոստիկանները մատով ցույց են տալիս շենք տնտեսական մուտքի ուղղությունը։

Դիվանագիտական արարողակարգում նման անհարգալից վերաբերմունքի կարող են արժանանալ միայն ոչ բարեկամ երկրների դեսպանները։