Երրորդ համաշխարհայի՞ն․ ինչ կլինի, եթե ՌԴ-ի վրա հարձակվեն նրա հարևանները (աղյուսակ)

Երրորդ համաշխարհայի՞ն․ ինչ կլինի, եթե ՌԴ-ի վրա հարձակվեն նրա հարևանները (աղյուսակ)

Ռուսաստան-Արևմուտքը Սառը պատերազմի՝ երրորդ համաշխարհայինի վերածվելու մասին մտավախությունները հետզհետե ավելի իրատեսական ու ահագնացող են դառնում՝ դատելով Մոսկվայից և միջազգային կառույցներից, արևմտյան երկրներից, այդ թվում՝ ՌԴ-ի հետ սահմանակից պետություններից հնչող խուճապային ու սպառնալից հռետորաբանությունից։ Երկու բևեռների հավերժական դիմակայությունը հատկապես բորբոքվեց 2022 թ․ փետրվարին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սկսված հատուկ ռազմական գործողությունից հետո։

Արեւմտյան երկրների խաղաղ բնակչությունը պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտությանը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն Sky News-ին հղումով, այս մասին ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերը։ Նա նշել է, որ զինված ուժերն արդեն պատրաստ են պատերազմի, սակայն քաղաքացիները պետք է պատրաստ լինեն նաև հակամարտությունների, ինչը կարող է էական փոփոխությունների հանգեցնել նրանց կյանքում։

«Մենք պետք է հասկանանք, որ խաղաղության երաշխիք չկա, ուստի մենք (ՆԱՏՕ-ի ուժերը) պատրաստվում ենք Ռուսաստանի հետ հակամարտության»,- հավելել է նա։ Կոմիտեի ղեկավարը նաեւ ընդգծել է, որ Շվեդիան ճիշտ է վարվել՝ ամսվա սկզբին իր բնակչությանը պատերազմի պատրաստվելու կոչ անելով։

Զուգահեռաբար, գերմանացի փորձագետները կարծում են, որ հնարավոր է զինված առճակատում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև։  Նման սցենարը կարող է զարգանալ հինգից ութ տարի հետո, Tagesspiegel-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Ինչպես նշել է պաշտոնյան, ինքը դեռ հավանական չի համարում Ռուսաստանի Դաշնության կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը։ Միևնույն ժամանակ, նա հակված է՝ վստահելու փորձագետների այն պնդումներին, որ առաջիկա հինգ-ութ տարում, հավանաբար, կարող է պատերազմ սկսվել։
«Մենք գրեթե ամեն օր սպառնալիքներ ենք լսում Կրեմլից, վերջերս կրկին՝ մեր ընկերների հասցեին Բալթյան երկրներում։ Ուստի մենք պետք է հաշվի առնենք, որ մի օր Ռուսաստանը կարող է նույնիսկ հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա»,- ասել է Պիստորիուսը։

ՊՆ ղեկավարը նաև նշել է, որ իր հայտարարությամբ ցանկանում է «արթնացնել հասարակությանը» և կոչ անել Գերմանիայի զինված ուժերին պատրաստ լինել սցենարի այս զարգացմանը։
Պատկերն ավելի է թանձրանում, երբ նայում ենք Ռուսաստանի հետ սահմանակից պետությունների պաշտոնական դիրքորոշման, կոնկրետ գործողություններին, հակառուսական տրամադրություններին և պատժամիջոցներին։ Բալթյան երկրները, Մոլդովան, Լեհաստանը, Չեխիան, Ֆինլանդիան և այլք կոնկրետ քայլերի են անցել՝ Արևմուտքի հակառուսական սանկցիաներից զատ փակելով Ռուսաստանի հետ սահմանային անցակետերը, սահմանելով առանձին պատժամիջոցներ և սահմանափակող այլ միջոցառումներ։

Բելառուսը Ռուսաստանի հարևանների մեջ միակն է, որ ակնհայտ, իրական բարեկամական ու դաշնակցային հարաբերություններ ունի Մոսկվայի հետ․ ռուս-ուկրաինական վերջին պատերազմից հետո Կրեմլում հայտարարել են Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու մասին՝ Արևմուտքից եկող հնարավոր սպառնալիքներին դիմակայելու համար, իսկ Մինսկում ազդարարել են երկրի ռազմական նորացված դոկտրինի մասին, որտեղ առանձին գլուխ նվիրված է Բելառուսի գործողություններին՝ ՀԱՊԿ-ում և Միութենական պետությունում երկրի դաշնակիցների վրա ռազմական ագրեսիայի դեպքում։ 

Ռուսաստանի համար բարեկամական երկրների թվում կարելի է առանձնահատուկ շեշտել Չինաստանին և Հյուսիսային Կորեային՝ հաշվի առնելով Ուկրաիանում շարունակվող ռազմական հատուկ գործողության շրջանակում այդ երկրների դիրքորոշումը, ինչպես նաև փոխգործակցության մակարդակը, այդ թվում՝ ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտում։
Եվ այսպես, ո՞ր երկրներն են Ռուսաստանի անմիջական հարևանները․ ՌԴ-ն սահմանակից է ավելի շատ երկրների, քան աշխարհի ցանկացած այլ պետություն՝ իր հսկայական տարածքի շնորհիվ։ 
Ներկայացվող աղյուսակներում ցամաքային սահմաններից զատ ներառված են նաև ծովային սահմանները (Միացյալ Նահանգների ու Ճապոնիայի հետ)։

Միջազգայնորեն ճանաչված՝

Փաստացի վերահսկվող՝

Աղյուսակներն ինքնին խոսուն են․ իսկ թե ինչ կլինի, եթե Ռուսաստանի վրա հարձակվեն նրա հարևանները՝ կասկածից վեր է, որ մարդկության թերևս ամենամեծ աղետն ու ողբերգությունն է լինելու, ինչ անուն էլ դրան տրվի՝ Երրորդ համաշխարհային, թե մեկ այլ բան ․․․