Հայաստանի ազգային հավաքականի տղաները մեկ ճիշտ քայլ ունեն. Սամվել Ֆարմանյան

Հայաստանի ազգային հավաքականի տղաները մեկ ճիշտ քայլ ունեն. Սամվել Ֆարմանյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանի ազգային հավաքականի տղաները մեկ ճիշտ քայլ ունեն՝ համատեղ հայտարարությամբ հանդես գալ ու հրաժարվել առաջիկա հանդիպումներին մասնակցությունից, ստիպելով ՀՖՖ-ին ու մարզչական շտաբին՝ վերանայել Հենոյին հավաքական չհրավիրելու որոշումը: Ֆուտբոլը, սպորտը առաջին հերթին տղամարդկության, ազնվության ու թասիբի բնագավառ է: 

Հ.Գ. Սպորտում հայ ժողովուրդը աշխարհում երկու գերճանաչված դեսպան ուներ՝ Լևոն Արոնյանն ու Հենրիխ Մխիթարյանը: Առաջինի կյանքը հարամեցին, հիմա էլ անցան Հենոյին: Կա՞ այլ բացատրություն, քան հայ ժողովրդի այս երկու հեղինակություններին սկանդալային լրահոսի մեջ դնելով՝ նրանց անունը միջքզգայնորեն սևացնելու փորձն է: Ո՞վ է լինելու երրորդը: Արթուր Ալեքսանյա՞նը:

Անիծյալ լինե՛ք, հուդաներ»: