Սև լճի շրջանում ազերիներն արդեն ավելի քան 1000 հոգի են՝ բրոնետեխնիկայով, բանով. Բագրատյան

Սև լճի շրջանում ազերիներն արդեն ավելի քան 1000 հոգի են՝ բրոնետեխնիկայով, բանով. Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սև լճի շրջանում ազերիներն արդեն ավելի քան 1000 հոգի են, բրոնետեխնիկայով բանով։ Հողային և շինարարական աշխատանքներ են անում։ Ուրեմն էլ հետ չեն քաշվելու։ Դե հիմա ամենայն հայոց գիժ, հե՛լ, ասա, որ նախկիններն են մեղավոր։ Արմեն Գրիգորյանն արդարանում է. չենք հասցրել սահման կահավորել։ Այ դրա համար ձեր բոլորին պետք է կահավորել։ Ուստավով 48 ժամ է տրված սահման կառուցելու և խրամատավորվելու համար։ Ունեիք 6 ամիս։ Ո՞նց հասցնեք, որ կապիտուլյանտ ստահակը սաղ օրը քաղաքական մուտիլովկեքի մեջ էր, հիմա էլ ազգը տանում է ընտրություննների։ Էն մոքիրն էլ, էն քիքիրը սաղ օրը մոսկվաներում էր, հեռախոսն անջատել էր, որ իրան չանհանգստացնեն»: