Ի՞նչ ես Մոնա Լիզա խաղում․․․

Ի՞նչ ես Մոնա Լիզա խաղում․․․

Այսօր, երբ Արարատ Միրզոյանը փորձում էր ներկայացնել իր ժպիտի իմաստը, ակամայից հիշեցի Մոնա Լիզային, որի դեմքի առեղծվածային արտահայտությունը գրավել և հրապուրել է միլիոնավոր մարդկանց։ Այդ ժպիտն իր ողջ առեղծվածային հմայքով  ձեռք է բերել Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուա I-ը և ներկայումս հանդիսանում է Ֆրանսիայի Հանրապետության սեփականությունը։ 1797 թվականից պահվում է Փարիզի Լուվր թանգարանում։

Արարատ Միրզոյանը երբ ասում  է, որ ժպիտը դիվանագիտական կատերգորիա է, բոլորս ենք հասկանում։ Բաց ժպիտը առաջին հերթին ուղեղային գործընթաց է և այն արտահայտում է մարդու ողջ էությունը։ Ժպիտ կա, որ ցավ, տառապանք է արտահայտում։ Դա անմիջապես գծագրվում է դեմքի վրա։ Դա էլ դիվանագիտության մեջ ընդունված ժպիտ է։  Ժպիտ կա, որ հրճվանք, բավարարվածություն, երջանկություն է արտահայտում։ Ու եթե դիվանագիտության հետ ոչ մի կապ չունեցող Արարատ Միրզոյանին չեն սովորեցրել, որ ժպտալ կարելի է՝ առանց հրճվանքի, առանց  հոգեկան բավարարվածությունը արտահայտելու, սարսափելի է։ Եթե չեն սովորեցրել, որ ժպիտը սկսվում է  հիպոթալամուսի նախնական գոտու գրգռումից, և նա է վերահսկում զգայական  դաշտը, որն ամբողջությամբ ձեռագրի նման արտատպվում է դեմքին, ապա նա, բնական է, պետք է այնքան լայն ժպտար, որ մկանային ողջ տոնը թուլանար ու արտահայտվեր այն գոհ արտահայտությունը, որը տեսանք նրա դեմքին։ Զոհերի ծնողները, հարազատները, ողջ հայ ժողովուրդը կարող է վրդովել ու ասել՝ ինչի՞դ վրա ես այդքան գոհ, հրճվալից ժպտում։ Ո՞ր մի դիվանագիտական հաջողությունն է հիպոթալամուսդ գրգռել։ Ու եթե «Մոնա Լիզայի ժպիտը» դրել են Լուվրի թանգարանում, ու Ֆրանսիան է նրա սեփականատերը, քո ժպիտը որտե՞ղ են դնելու և ով է սեփականատերը։ Եթե հայ ժողովուրդը ընդվզում և չի ընդունում ժպիտդ՝ ո՞վ է սեփականատերդ։ Հավատա, այդ ժպիտիդ սեփականատերը Թուրքիան է և ժպիտդ էլ դնելու են Ստամբուլի թանգարանում և հարկ եղած դեպքում օգտագործելու են՝ հայերի դեմ։

Առավել ողբալի է, երբ Արարատ Միրզոյանն ասում է․ 

Ես կարող եմ խստորեն քննադատվել իմ ամեն մի ժպիտի համար, որոնք կօգնեն ձերբազատվել ապագա զոհերից»։ Դուք գիտե՞ք թե ինչ տողատակեր կան դրա տակ։ Մի նախադասությամբ ասեմ, դուք կբացեք փակագծերը՝ դա Թուրքիային քծնելու ժպիտ էր ու իրեն դիվանգետ կոչողին թվում է, թե ինքը Մոնա Լիզա է Չավուշօղլուի առաջ, ով իր առեղծվածային ժպիտով կարող է ինչ  որ բան մուրալ։ Մնում է ասել՝ ի՞նչ ես Մոնա Լիզա խաղում, առեղծվածային ժպիտներից խոսում, դու ընդամենը, ինչպես Կարմենը կասեր, Այրուլն ես։ Այրու՜լը․․․