Ավագանու անդամը չի կարող միանձնյա որոշել ՔՊ-ին ֆրակցիան կմիանա, թե ոչ. «Զարթոնքի» հայտարարությունը

Ավագանու անդամը չի կարող միանձնյա որոշել ՔՊ-ին ֆրակցիան կմիանա, թե ոչ. «Զարթոնքի» հայտարարությունը

«Զարթոնք» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ Գյումրու ավագանու անդամների ՔՊ-ին միանալու վերաբերյալ.

««Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ընդդիմադիր քաղաքական կեցվածքը չի փոխվել: Պատերազմում պարտության և Արցախի հանձնման հարցերով պատասխանատու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցելու եզրեր չեն կարող լինել: 

Գյումրի համայնքի ավագանու «Զարթոնք» խմբակցությունը որոշումները կայացնում է կոլեգիալության սկզբունքով: Խմբակցության մեկ անդամ չի կարող որոշել մյուսների փոխարեն, հատկապես ՔՊ-ի հետ համագործակցելու հարցով: Հիշեցնենք, որ «Զարթոնք» ԱՔԿ գյումրեցիների ձայները ստացել է նաև ընդդիմադիր կեցվածքի համար:

Խմբակցության որևէ անդամի կողմից Զարթոնք ԱՔԿ քաղաքական ուղղությանը և այդ ուղղությանն իրենց վստահության քվեն տված  գյումրեցիներին հակառակ գործողություններին կհետևի համապատասխան արձագանք: 

«ԶԱՐԹՈՆՔ» ԱՔԿ խոսնակ
Անդրանիկ Մարգարյան»:

Ավելի վաղ մենք խոսել էինք «Զարթոնք»-ի խմբակցության ղեկավարի հետ, ով չէր բացառել ՔՊ-ին միանալու հարցը: