Չգիտես ինչ նվիրել սիրած աղջկան՝ ֆեյսբուքյան պատիդ տեղադրիր «մահ դավաճաններին» գրառումը

Չգիտես ինչ նվիրել սիրած աղջկան՝ ֆեյսբուքյան պատիդ տեղադրիր «մահ դավաճաններին» գրառումը

«ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շուտով մարտի 8 է և դու չգիտես ինչ նվիրել սիրելի աղջկան և այդ պատճառով պատրաստվում ես նախապես «կռվել» նրա հետ...

Մի արա այդպես!!!

Փոխարենը Մարտի 7-ին ֆեյսբուքյան պատիդ տեղադրիր «մահ դավաճաններին» գրառումը և հաշված ժամերի ընթացքում ոստիկաները իրենց միջոցներով քեզ կտեղափոխեն ՁՊՎ և 3 օրով կազատազրկեն: 
Սակայն սա դեռ ամենը չէ, եթե «մահ դավաճաններին» գրառումից անմիջապես հետո տեղադրես Չաուշեսկուի նկարը ապա կստանաս բոնուս 2 ամիս կալանք և բանտից դուրս կգաս մայիսին՝ կանանց միամսյակից հետո:

Մի գրիր, պարզապես հիշիր «մահ դավաճաններին» և քո սիրելին մարտի 8-ին ոչ միայն քեզանից նվեր չի ստանա, այլ ինքը ստիպված կլինի քեզ ուտելիք և շորեր բերել բանտ»: