Մարդիկ հասկանում են դառը իրականությունը

Մարդիկ հասկանում են դառը իրականությունը

Երբևէ պատկերացրե՞լ եք, որ զոհված զինվորի հայրը չուզենա, որ իր տղային մեծարի երկրի վարչապետի տիկինը։ Նշենք, որ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որին կից հրապարակել է 44-օրյա պատերազում զոհված հերոս Արման Ազատյանի, նրա մոր և այս տարվա հուլիսին ծնված Արման Ազատյան կրտսերի լուսանկարը։ Դա զայրացրել է զոհված զինվորի հորը և ինքը լրատվամիջոցներից մեկու արտահայտվել էր՝ ինքը պիտի ներողություն խնդրի իր ընտանիքից։

Այսօր լրագրողներին տրված հարցազրույցում զոհվածի հայրը ներկայացրել է Աննա Հակոբյանի ու իր համառոտ խոսակցությունը․ «Ես իր բառերն եմ ասում. «ես ոչ մի վատ բան չեմ գրել, ես մեծարում եմ քո որդուն», որին որդեկորույս հայրը հետևյալ պատասխանն է տվել․  «Դու իրավունք չունես ոչ մեծարելու, մանավանդ՝ ոչ էլ պախարակելու»։ 

Այսքանից հետո Աննա Հակոբյանը պետք է հանգիստ թողնի զոհվածների ընտանիքներին և նրանց հետ լուսանկարվելու փնտրտուքների մեջ չընկնի։ Մարդիկ հասկանում են դառը իրականությունը։