Բայդենը և Մակրոնը՝ Հարավային Կովկասում խաղաղության մասին

Բայդենը և Մակրոնը՝ Հարավային Կովկասում խաղաղության մասին

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնը համատեղ հայտարարություն են տարածել Հարավային Կովկասում խաղաղության վերաբերյալ։

«Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված միջազգային իրավունքի, ինչպես նաև ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա:
Նրանք աջակցում են հետագա տարածաշրջանային ինտեգրմանը Հարավային Կովկասում՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների», - ասված է նախագահների հայտարարության մեջ:

Միացյալ Նահանգները և Ֆրանսիան վերահաստատել են նաև իրենց աջակցությունը Վրաստանի ժողովրդին` նրա եվրաատլանտյան ձգտումներում։

Նախագահները կոչ են արել իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը հարգել հանրության ցանկությունները և վերադառնալ եվրատլանտյան ուղի։