Փաշինյանը պատասխանեց հարցին՝ ինչու նախկին ղեկավարները պատժի չեն ենթարկվում

 Փաշինյանը պատասխանեց հարցին՝ ինչու նախկին ղեկավարները պատժի չեն ենթարկվում

«Վստահեցնում եմ, որ այն, ինչ ժամանակին ասել եմ, չի մոռացվել։ Սակայն այլ բան է, երբ դու ընդդիմադիր քաղաքական գործիչ ես կամ հեղափոխության ղեկավար, այլ բան է, երբ դու վարչապետ ես։ Երբ դու վարչապետ չես, կարող ես անել ցանկացած բան, ինչն արգելված չէ օրենքով, իսկ երբ դու վարչապետ ես, դու կարող ես անել միայն այնպիսի բաներ, որոնց համար լիազորված ես օրենքով»։ Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ Փաշինյանը պատասխանում է ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների հարցերին: Փաշինյանից քաղաքացին մասնավորապես հետաքրքրվել էր, թե ինչու ՀՀ նախկին ղեկավարները պատասխանատվության չեն ենթարկվում, երբ ինքը իշխանության գալիս խոստում էր տվել այդ մասին։

«Ոչ մի բան չեմ մոռացել։ Պատկերացնո՞ւմ եք իրականություն լինի, երբ պարզվի, որ վարչապետը դատավճիռներ է կայացնում։ Չի կարելի նման բան թույլ տալ։ Հանցագործները չեն փախնի ոչ մի տեղ, նրանք անխուսափելիորեն կարժանանան պատժի»,- հավելեց նա։